ԳԱԼՍՏՅԱՆ ՍԻՄԱԿ ՀԱՄԱԶԱՍՊԻ
Սիմակ Համազասպի Գալստյանը ծնվել է 1937 թվականի հունվարի 20-ին ՀՀ
Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում (նախկինում՝ Հրազդան):
1945-1946 ուստարում ընդունվել է Հրազդանի միջնակարգ դպրոց և այն ա-
վարտել 1955-ին արծաթե մեդալով: Նա դպրոցի առաջին մեդալակիրն է:
1955-1960 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական
ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-էլեկտրիկի մասնագիտություն: Ուսմանը զուգ-
ընթաց՝ 1958-1960 թվականներին, աշխատել է Երևանի օդերևութաբանական կա-
յանում գազագեներատորավարի մասնագիտությամբ, իսկ 1960-1968 թվականներին՝
«Հայէլեկտրամեքենա» միավորումում:
1968-1972-ին եղել է Երևանի կիսահաղորդիչների հատուկ կոնստրուկտորա-
տեխնոլոգիական բյուրոյի փորձարարական կայանի պետ, 1972-1977-ին՝միկրո-
էլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտի էլեկրառադիոչափումների
բազային լաբորատորիայի պետ:
1968-1973-ին սովորել է Հայաստանի հասարակական ասպիրանտուրայում:
1983-ին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով տեխնիկական գիտություն-
ների թեկնածուի աստիճան:
1977-1994-ին աշխատել է կապի գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես
էլեկտրոնային սարքավորումների մշակման բաժնի լաբորատորիայի պետ, զուգահեռ
1985-1990 թվականներին՝ նաև Հայաստանի ճարտարագիտական համալսարանում՝
դասախոսելով «Միկրոմեքենաներ և միկրոպրոցեսորներ» առարկան:
1994-1995-ին եղել է ՀՀ կապի նախարարության «ԻՆՖՈԿՈՄ» ՓԲԸ ուսումնա-
կան կենտրոնի պետ և համակարգչային գրագիտության դասընթացների դասախոս,
1995-1996-ին՝ «ԻՆՖՈԿՈՄ» ՓԲԸ «ԻՆՖՈԿՈՄ-ՍԵՐՎԻՍ» դ/ձ ուսումնական կենտրոնի
պետ, իսկ1996-2006-ին ընտրվել «ԻՆՖՈԿՈՄ-ԹՐԵՅՆԻՆԳ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն:
2004-ին աշխատել է «CIT» բաժնետիրական ընկերությունում՝ որպես դասախոս:
2005-2006 թվականներին աշխատել է «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» հիմնադրա-
մի դասընթացների համակարգող և մասնագետ, այնուհետև՝ փորձագետ և դասախոս:
Այս ամենին զուգընթաց տարբեր տարիներին ինֆորմատիկա առարկա է դասա-
վանդել Երևանի թիվ 136, 187 դպրոցներում և այլ տեղերում:
Սիմակ Գալստյանը կատարել է բազմաթիվ ուսումնասիրություններ էլեկտրոնի-
կայի բնագավառում և ստացել հեղինակային 2 գյուտի վկայական: Ունի 25-ից ավելի
գիտական աշխատություններ, 50-ից ավելի նորարարական առաջարկություններ,
ինչպես նաև «Երկխոսություն համակարգչի հետ» շարքի 13 ձեռնարկ և ուսումնական
գրքեր: Նա հեղինակ է նաև գեղարվեստական 3 գրքերի:
Աշխատանքային 50 տարիների ընթացքում նա պարգևատրվել է բազմաթիվ մե-
դալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշամեդալներով:
Վաստակաշատ գիտնականը երկարամյա բեղմնավոր աշխատանքից հետո վա-
յելում է իր «ակտիվ» հանգիստը՝ շարունակելով ստեղծագործել և թղթին հանձնել
տարիների իր արթուն հուշերն ու խոհերը, գրելով արձակ և չափածո հետաքրքիր
գործեր: Նրա սուր գրիչն ու միտքը դեռ շատ պիտի աշխատի՝ «կերտելով» իր ու մեր
ժամանակների կյանքը ներկայացնող նորանոր հերոսներ: