ԲԱԲԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱԼԵՔՍԱՆԻ
Տիգրան Ալեքսանի Բաբայանը ծնվել է 1973 թվականի մարտի 16-ին Կոտայքի
մարզի Գեղաշեն գյուղում:
1979-1980 ուստարում ընդունվել և 1988-1989-ին ավարտել է Գեղաշենի միջնա-
կարգ դպրոցը արծաթե մեդալով:
1989-1994 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարա-
նի պատմության ֆակուլտետը: Այնուհետև շարունակել է ուսումը իրավաբանական
ֆակուլտետում՝ ստանալով նաև իրավաբանի մասնագիտություն:
Տիգրան Բաբայանը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1994 թվականին աշխատել է Կոտայքի շրջանի զինվորական կոմիսարիատում ՝
սկզբում՝ որպես տեսուչ, այնուհետև՝ 1995-1998 թվականներին, զինկոմիսարիատի
4-րդ բաժանմունքում՝ ավագ սպա: 1998 թվականին նա եղել է 4-րդ բաժնի պետի
ժամանակավոր պաշտոնակատար:
1999-2000 թվականներին աշխատել է «Կենտրոնական էլեկտրացանց» ՊՓԲԸ
Աբովյանի մասնաճյուղում որպես իրավախորհրդատու:
2008-2012 թվականներին Տիգրան Բաբայանն ընտրվել է Աբովյան քաղաքի հա-
մայնքի ավագանու անդամ:
2011 թվից աշխատում է Աբովյան քաղաքի «Սևան» համատիրության նախագահ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: