ԲԱԲԱՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆԻ
Գայանե Ալեքսանի Բաբայանը ծնվել է 1971 թվականի օգոստոսի 5-ին Կոտայքի
մարզի Գեղաշեն գյուղում:
1977 թվականին ընդունվել է Գավառ (նախկինում՝ Կամո) քաղաքի թիվ 1 միջնա-
կարգ դպրոց և ավարտել 8-րդ դասարանը:
1985 թվականին նա տեղափոխվել է Գեղաշեն, սովորել 9-րդ և 10-րդ դասարան-
ներում և 1988-ին դպրոցն ավարտել արծաթե մեդալով:
1988-1992 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսա-
րանի պատմության ֆակուլտետը, այնուհետև՝ Աբովյանի <<Գրիգոր Նարեկացի>>
համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1991-1992 թվականներին պատմություն է դասավանդել Գեղաշենի միջնակարգ
դպրոցում:
1993 թվականին աշխատել է Աբովյանի ժողկրթբաժնում որպես պատմության
մեթոդիստ, իսկ 1994 թվականին՝ որպես տեսուչ՝ համատեղությամբ աշխատելով
Աբովյանի 10-րդ դպրոցում որպես պատմության ուսուցչուհի: Այնուհետև դասախոսել
է <<Գրիգոր Նարեկացի>> համալսարանում:
1996 թվին՝ շրջժողկրթբաժնի լուծարումից հետո, աշխատում է Հայաստանի ազ-
գային արխիվի Աբովյանի տարածքային արխիվի վարիչ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: