ՔՈՉԱՐՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ԼԵՎՈՆԻ
Սիրանուշ Լևոնի Քոչարյանը ծնվել է 1983 թվականի հուլիսի 3-ին Կոտայքի
մարզի Գեղաշեն գյուղում:
1990-1991 ուստարում ընդունվել և 1999-2000-ին ավարտել է Գեղաշենի միջնա-
կարգ դպրոցը ոսկե մեդալով:
2000-2004 թվականներին նա սովորել և ավարտել է Երևանի պետական համալ-
սարանի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո՝ 2004-2006 թվականներին,
նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2006-ի ապրիլի 4-ից մինչև նույն թվի օգոստոսի 15-ը նա՝ որպես առաջատար
մասնագետ, աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի արձանագրային վար-
չությունում:
2006 թվականի օգոստոսի 15-ից մինչև հոկտեմբերի 5-ը եղել է ՔԿԱԳ (ЗАГС)-ի
Աբովյանի տարածքային բաժանմունքի պետ:
2007 թվականի մարտ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է Աբովյանի քաղաքա-
պետարանի իրավաբանական բաժնում որպես առաջատար մասնագետ:
2008-2009 թվականներին եղել է ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանի
աշխատակազմում որպես արձանագրող քարտուղար:
2009-2010 թվականներին աշխատել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասու-
թյան դատարանում որպես արձանագրող քարտուղար:
2013 թվականի ապրիլի մեկից Սիրանուշ Քոչարյանն աշխատում է ՀՀ ՊԵԿ
Կոտայքի ՏՀՏ (տարածքային հարկային տեսչության) իրավաբանական և հարկադիր
գանձումների բաժնում որպես առաջին կարգի մասնագետ: