ՔՈՉԱՐՅԱՆ ՎԱՉԵ ՌԱՇԻԴԻ
Վաչե Ռաշիդի Քոչարյանը ծնվել է 1981 թվականի ապրիլի 16-ին ՀՀ Կոտայքի
մարզի Գեղաշեն գյուղում:
1988-1989 ուստարում ընդունվել և 1997-1998-ին ավարտել է Գեղաշենի միջնա-
կարգ դպրոցը ոսկե մեդալով:
1998-2004 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու ան-
վան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը:
2004-2007 թվականներին Վաչե Քոչարյանը սովորել է կլինիկական օրդինատու-
րայում` ԵՊԲՀ-ի «Էրեբունի» բժշկական կենտրոնի կլինիկական բազայում անեսթե-
զիոլոգիա և ինտենսիվ թերապիա մասնագիտությամբ:
2008-2010 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ (զինված ուժերում) որպես բժիշկ
անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ:
2007-2012 թվականներին եղել է ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերա-
պիա ամբիոնի ասիստենտ, նաև առաջին համալսարանական կլինիկայում որպես
անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ:
Վաչե Քոչարյանն այժմ ապրում և աշխատում է Գերմանիայում որպես անեսթե-
զիոլոգ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: