ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԼԵՆԴՐՈՒՇԻ
Վարդան Լենդրուշի Մանուկյանը ծնվել է 1971 թվականի ապրիլի 17-ին ՀՀ
Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում:
1977-1978 ուստարում ընդունվել և 1986-1987-ին ավարտել է ՀՀ Կոտայքի մարզի
Գեղաշենի միջնակարգ դպրոցը արծաթե մեդալով:
1990-1996 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետա-
կան բժշկական համալսարանի «Բուժական գործ» ֆակուլտետում, ստացել բուժական
գծով բժշկի որակավորում:
1996-1999-ին սովորել է նույն բուհի օրդինատուրայում «Կրծքային վիրաբուժու-
թյուն» մասնագիտության գծով՝ ստանալով կրծքային վիրաբույժի որակավորում,
իսկ 2006-2007-ին վերամասնագիտացել է որպես ընտանեկան բժիշկ:
1999-2000 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Այժմ բժշկական ծառայության լեյտենանտ է (պահեստային ):
2000-2005-ին աշխատել է «Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության
կենտրոն» ՓԲԸ-ում գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ:
2005-2006 թվականներին եղել է «Աբովյանի պոլիկլինիկա» ՓԲԸ Գեղաշենի
բժշկական ամբուլատորիայի վարիչ:
26.07.2007-ից մինչև 26.07.2012 աշխատել է «Գեղաշենի առողջության առաջնա-
յին պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն: 2007-ից աշխատել է «Գեղաշենի ԱԱՊԿ»
ՓԲԸ-ի ընտանեկան բժիշկ:
26.07.2012-ից մինչև 2013 թվականի մարտ ամիսը աշխատել է «Գեղաշենի
ԱԱՊԿ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար, այնուհետև՝ հունիսի 1-ից՝ Գեղաշենի
ԱԱՊԿ-ի վարիչ:
2014 թվականի մարտի 7-ին նա նշանակվել է Աբովյանի բժշկական կենտրոնի
տնօրեն:
Վարդան Մանուկյանը տիրապետում է հայերեն, ռուսերեն, գերմաներեն և
անգլերեն լեզուների և համակարգչի:
Վերապատրաստվել է 2007 թվականին «ԱԱՊ կառավարում» թեմայով Երևանի
առողջապահության ազգային ինստիտուտում:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: