ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՐԻԲԵԿԻ
Սևակ Սարիբեկի Հովհաննիսյանը ծնվել է 1961թվականին ՀՀ Կոտայքի մարզի
Գեղաշեն (նախկինում՝ Հրազդան) գյուղում:
1968-1969 ուստարում ընդունվել և 1977-1978 -ին ավարտել է գյուղի միջնակարգ
դպրոցը ոսկե մեդալով:
1978-1983 թվականներին սովորել ու ավարտել է Երևանի Վ. Յա. Բրյուսովի
անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը, որից հետո Մայնի Ֆրանկֆուրտի
համալսարանում (Գերմանիա) ուսանել է գերմանագիտություն և փիլիսոփայություն:
Սևակ Հովհաննիսյանը բանաստեղծ է, արձակագիր և թարգմանիչ: Հեղինակ է
բազմաթիվ գրքերի, գերմաներենից կատարած թարգմանությունների և գրականա-
գիտական ու փիլիսոփայական հոդվածների` հայերեն և գերմաներեն լեզուներով:
1993 թվականին հրատարակել է ճանաչողական նշանակություն ունեցող
«Ինքը» գիրքը, 2000-ին` «Երկինք ու երկիր» վերնագրով բանաստեղծությունների
ժողովածուն, 2009-ին` «Արմեն» վեպի հայերեն տարբերակը, իսկ 2011-ին`ռուսերեն
տարբերակը: Ժողովածուներից շատերի վրա հեղինակն ստորագրել է Սևակ Արա-
մազդ գրական անունով: Այժմ նա ապրում և աշխատում է Գերմանիայում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: