ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱԶՆԱՐ ԱԶԻԶԻ
Ազնար Ազիզի Հարությունյանը ծնվել է 1979 թվականի մայիսի 9-ին Կոտայ-
քի մարզի Գեղաշեն գյուղում:
1985-86 ուստարում ընդունվել և 1994-1995 ուստարում գերազանց առաջադիմու-
թյամբ ավարտել է Գեղաշենի միջնակարգ դպրոցը՝ պարգևատրվելով արծաթե մեդա-
լով: Ուսումնառության տարիներին հումանիտար առարկաների, հատկապես մայ-
րենի լեզվի նկատմամբ ցուցաբերած սերն ու հետաքրքրասիրությունըմեծ դեր են
ունենում նրա մասնագիտության ընտրության հարցում:
Ազնար Հարությունյանը 1995-1999 թվականներին սովորել է Երևանի պետական
համալսարանի բանասիրական ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան,
բանասերի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:
2011 թվականին ընդունվել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի մագիստրատու-
րան՝ ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ մասնագիտացմամբ:
1998-1999 ուստարվանից նա աշխատանքի է անցել հայրենի գյուղի դպրոցում
որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
2000-2005 թվականներին համատեղության կարգով աշխատել է ՀՀ Կառավարու-
թյանն առընթեր լեզվի պետական տեսչությունում՝ §Հայերենը ոչ հայախոսների հա-
մար» ծրագրի շրջանակում վարելով հայոց լեզվի դասընթաց:
Ազնար Հարությունյանը 2008-2009 ուստարում ստանձնել է Գեղաշենի Ռազմիկ
Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի՝ ուսումնական աշխատանքների
գծով տեղակալի պարտականությունները և պաշտոնավարում է մինչ օրս: