ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ ԱԼԲԵՐՏԻ
Տաթևիկ Ալբերտի Մնացականյանը ծնվել է 1980 թվականի փետրվարի 24-ին Կո-
տայքի մարզի Գեղաշեն գյուղում:
1986-1987 ուստարում ընդունվել և 1995-1996-ին ավարտել է Գեղաշենի միջնա-
կարգ դպրոցը ոսկե մեդալով:
1996-2002 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսա-
րանի միջազգային տնտեսագիտության ֆակուլտետը:
2001-2002 թվականներին աշխատել է «Հայէկոնոմ» բանկում որպես վարկավոր-
ման վարչության մասնագետ:
2003-2004-ին եղել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Պադկո»
կազմակերպության հասարակայնության հետ կապերի գծով օգնական:
2004-2007 թվականներին նա աշխատել է ՀՀ Սահմանադրական իրավունքի
կենտրոնում որպես առաջատար մասնագետ:
2007-2008-ին աշխատանքի է անցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում որպես ուսումնա-
կան բաժնի առաջատար մասնագետ:
2008-ից առ այսօր Տաթևիկ Մնացականյանն աշխատում է ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարարությունում «Զբաղվածության պետական ծառայու-
թյան» գործակալության մամլո քարտուղար: