ՍԻՄՈՆՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԲԱՐԵՂԱՄԻ

                       ՀՐԱՉՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ 

                                      

Հրաչյա Բարեղամի Սիմոնյանը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի  10-ին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում (նախկինում՝  Հրազդան):

1954-1955  ուստարում ընդունվել և 1964-1965-ին ավարտել է Հրազդանի (այժմ՝ Գեղաշեն) միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանը:

1968 թվականի փետրվարի 6-ին Հրաչյա Սիմոնյանն ընդունվել է  Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն որպես դերասան:

1970 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ և ավարտել այն 1974-ին՝  թատրոնի­ դերասանի մաս­նագիտությամբ:

1974-ին զորակոչվել է խորհրդային բանակ:

1979 թվականին ընդունվել է աշխատանքի հայկական հեռուս­տատեսության առաջին ալիքի «Մարդու իրավունքները» ստեղծագործական միավորումում որպես 3-րդ կարգի ռեժիսոր:

1984 թվականին նա արժանացել է 2-րդ կարգի ռեժիսորի կոչման:

1988 թվականին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին, Հրաչյա Սիմոնյանը եղել է Գյումրիում, Սպիտակում, կատարել բազմաթիվ նկարա­հանումներ՝ ապրելով Սպիտակի ժողովրդի ծանր վիշտը:

Արցախյան պատերազմի տարիներին նա Շուշիում նույնպես ժողովրդի հետ էր: 

   1999 թվականի հունիսի մեկին նրան շնորհվել է ռեժիսորի բարձր կոչում (հանրապետության ս/մ-ում):

    2000 թվականի հունիսի 6-ին տեղափոխվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջազգային փախստականների վարչություն, նշանակվել աշխատանքի վարչության պետի աշխատակազմում որպես առաջատար մասնագետ, մամլո քարտուղար և աշխատել մինչև 2005 թվականը:

       Հրաչյա Սիմոնյանն աշխատանքի ընթացքում կատարել է շատ նկարահանումներ, որոնք խոսում են տաղանդավոր ռեժիսորի վարպետության մասին:

        Նա ամուսնացած էր, ունի 4 երեխա:

Մահացել է 2010 թվականի սեպտեմբերին:

       

 

 

 

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։