ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՈՆԱ ԳԱՐՈՒՇԻ
Սոնա Հարությունյան
Սոնա Գարուշի Հարությունյանը ծնվել է 1956 թվականի փետրվարի 27-ին ՀՀ
Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում (նախկինում՝ ՀՍՍՀ Աբովյանի շրջան, գյուղ
Հրազդան):
1962-1963 ուստարում ընդունվել և 1971-1972-ին ավարտել է Գեղաշենի միջնա-
նակարգ դպրոցը:
1973-1978 թվականներին նա սովորել և ավարտել է Երևանի պետական համալ-
սարանի տնտեսագիտության ֆակուլտետի աշխատանքի էկոնոմիկա բաժինը:
1978-1982 թվականներին աշխատել է «Բազալտ» գործարանում որպես աշխա-
տանքի գծով տնտեսագետ:
1982-1990 թվականներին վարել է կուսակցական ղեկավար պաշտոններ:
1990-1993-ին Սոնա Հարությունյանն աշխատել է Աբովյանի շրջանային խոր-
հըրդի գործադիր կոմիտեում որպես տնտեսագետ:
1993-1996-ին նա եղել է Աբովյանի սոցիալական ծառայության տարածքային
կենտրոնի տնօրեն:
1996 թվականի մարտից մինչև նոյեմբեր ամիսը ՀՀ Կոտայքի մարզպետարանում
նա զբաղեցրել է սոցիալական պաշտպանության բաժնի պետի պաշտոնը:
1996-1999-ին դարձյալ եղել է Աբովյանի սոցիալական ծառայության տարածքա-
յին կենտրոնի տնօրեն:
1999-2002-ին Սոնա Հարությունյանն աշխատել է ՀՀ սոցիալական ապահովու-
թյան նախարարությունում որպես սոցիալական աջակցության վարչության պետ:
2000-2012 թվականներին եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նա-
խարարության «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության պետ:
2012-ի դեկտեմբերից Սոնա Հարությունյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի տեղակալն է:
Երկարամյա աշխատանքի ընթացքում նա պարգևատրվել է ՀՀ վարչապետի
հուշամեդալով և շնորհակալագրով ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարի մեդալով:
Սոնա Հարությունյանն ունի 3 զավակ և 3 թոռնիկ: