ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՄԱՐՈՒԹ ԱՐԱՄԱՅԻՍԻ
ՄԱՐՈՒԹ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Մարութ Արամայիսի Նավասարդյանը ծնվել է 1937 թվականին Կոտայքի մարզի
Գեղաշեն (նախկինում՝ Հրազդան) գյուղում:
1944-1945 ուստարում ընդունվել և 1954-ին ավարտել է գյուղի միջնակարգ դպրո-
ցի 10-րդ դասարանը:
1955 թվականին ընդունվել և 1960-ին ավարտել է Երևանի պետական համալսա-
րանի ֆիզիկայի ֆակուլտետը:
1968 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրան:
Մարութ Նավասարդյանը աշխատել է Հայաստանի գիտական և արդյունաբերա-
կան ձեռնարկություններում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ սկսած կրտսեր
տեխնիկ-լաբորանտից, լաբորատորիայի վարիչից մինչև ինստիտուտի գիտական
քարտուղար:
Նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու էր:
Ուներ 73 գիտական աշխատանքներ և գյուտեր, որոնցից մեկը Ճանաչվել է գի-
տության բնագավառում որպես խոշոր նորույթ:
Երկար տարիներ նա աշխատել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի
ֆակուլտետում: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 2 ատենա-
խոսություն:
Մարութ Նավասարդյանը մահացել է 2008 թվականի հունվարի 10-ին: