ՂԱԶԱՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԲԱԽՇԻԻ

                ՍՈՒՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Սուրեն Բախշիի Ղազարյանը ծնվել է 1958 թվականի հունվարի 5-ին Կոտայքի

մարզի Գեղաշեն (նախկինում՝ Հրազդան) գյուղում:

        1965-1966 ուստարում ընդունվել և 1974-975-ին ավարտել է գյուղի միջնակարգ

դպրոցը:

        1975-1976 ուստարում սովորել է Երևանի թիվ 9 տեխնիկական ուսումնարանում:

Ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո ընդուն-

վել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:

        1983 թվականին Սուրեն Ղազարյանը, ավարտելով համալսարանը, աշխատան-

քի է անցել ՆԳ նախարարության համակարգում:

        1991-1996 թվականներին աշխատել է Հրազդանի շրջանային ժողդատավոր:

        1996 թվականի հունվարին նշանակվել է Կոտայքի շրջանի ժողդատարանի նա-

խագահ՝ այդ պաշտոնն զբաղեցնելով մինչև 1999 թվականը:

        1999-2008 թվականներին աշխատել  որպես ՀՀ քրեական և զինվորական գործե-

րով վերաքննիչ դատարանի դատավոր:

        2008-ից մինչև 2011 թվականի մարտի 19-ը նա աշխատել է որպես Արաբկիր և

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի

դատավոր:

        Սուրեն Ղազարյանն ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան ազատամար-

տին: 1999 թվականի մարտի 10-ի՝ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է

«Վազգեն Սարգսյան» շքանշանով: Նա որակավորման 3-րդ դասի դատավոր  է, ար-

դարադատության պետական խորհրդական: 

        Ամուսնացած է, ունի 3 երեխա և 2 թոռ:

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։