ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՍՈՒՐԵՆԻ

 

      Աստղիկ Սուրենի Սիրունյանը  ծնվել է Կոտայքի մարզի  Գեղաշեն (նախկինում՝

Հրազդան)  գյուղում 1946 թվականին:

       Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում և 1964 թվին ավարտել դպրոցը արծաթե

մեդալով

       1969 թվին ավարտել է ԽԱբովյանի  անվան մանկավարժական­­ ինստիտուտի

քիմիա-կենսաբա­նության ֆակուլտետը  կարմիր դիպլոմով:   Նա գերազանցությամբ

ավարտել է վերը նշված ինստիտուտի «Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի»

ամբիոնի գծով ասպիրանտուրան և անցել դասախոսական աշխատանքի մինչև 2012

թվականի սեպ­տեմբերը: Համատեղությամբ դասավանդել է ոչ պետական բու­հերում,

դիմորդների նախապատրաստական, ինչպես նաև տնօրենների և ուսմասվարների

որակավորման բարձրացման ֆակուլտետներում:

        Դասախոսական աշխատանքին զուգահեռ զբաղվել է նաև գիտական գործունեու-

թյամբ, մասնակցել կոնֆերանսների ու գիտա­ժողովներիՈւնի բազմաթիվ հոդված-

ներորոնք հրատարակվել են հանրապետական, ինչպես նաև միութենական ու մի-

ջազգային հանրահայտ ամսագրերում:

        Հայաստանի Ֆիզիոլոգիական ընկերության անդամ է:

        Աստղիկ Սիրունյանը պարգևատրվել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական

համալսարանի 80 և 90- ամյակներին նվիրված հոբելյանական ոսկե մեդալներով: 

         Ամուսնացած է: Ունի 2 դուստր և 4 թոռնիկ:

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։