ԲԱԲԱՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ ԱԼԵՔՍԱՆԻ
Մետաքսյա Ալեքսանի Բաբայանը ծնվել է 1969 թվականի նոյեմբերի 17-ին Կո-
տայքի մարզի Գեղաշեն գյուղում:
1976-1977-ին ընդունվել և 1985-1986 ուստարում ավարտել է Գեղաշենի միջնա-
կարգ դպրոցը գերազանց առաջադիմությամբ`պարգևատրվելով ոսկե մեդալով:
Մետաքսյա Բաբայանը 1986-1991 թվականներին սովորել է Երևանի պետական
համալսարանի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է կարմիր դիպլոմով:
1991-1995 թվականներին աշխատել է Աբովյան քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրո-
ցում որպես պատմության ուսուցչուհի:
1993-1996 թվականներին համատեղությամբ աշխատել է Աբովյանի շրջխորհրդի
գործկոմի արխիվային բաժնի վարիչ:
Մետաքսյա Բաբայանը 1997 թվականից մինչև օրս աշխատում է Աբովյանի թիվ
1 դպրոցում որպես պատմության ուսուցչուհի: Դասախոսում է նաև ուսուցիչների
մասնագիտական վերապատրաստման դասընթացներում:
Մետաքսյա Բաբայանը ամուսնացած է, ունի 2 երեխա: