ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԼԵՆԴՐՈՒՇԻ

 

 

 

        Վարդան Լենդրուշի Մանուկյանը ծնվել է 1971 թվականի ապրիլի 17-ին ՀՀ

Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում:

        1977-1978 ուստարում ընդունվել և 1986-1987-ին ավարտել է ՀՀ Կոտայքի մարզի

Գեղաշենի միջնակարգ դպրոցը արծաթե մեդալով:

       1990-1996 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետա-

կան բժշկական համալսարանի «Բուժական գործ» ֆակուլտետում, ստացել բուժական

գծով բժշկի որակավորում:

        1996-1999-ին սովորել է նույն բուհի օրդինատուրայում «Կրծքային վիրաբուժու-

թյուն»  մասնագիտության գծով՝ ստանալով կրծքային վիրաբույժի որակավորում,

իսկ 2006-2007-ին վերամասնագիտացել է որպես ընտանեկան բժիշկ:

        1999-2000  թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

        Այժմ բժշկական ծառայության լեյտենանտ է (պահեստային ):

        2000-2005-ին  աշխատել է «Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության

կենտրոն»  ՓԲԸ-ում գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ:

        2005-2006 թվականներին եղել է «Աբովյանի պոլիկլինիկա»  ՓԲԸ  Գեղաշենի

բժշկական ամբուլատորիայի վարիչ: 

        26.07.2007-ից մինչև  26.07.2012  աշխատել է «Գեղաշենի առողջության առաջնա-

յին պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն: 2007-ից աշխատել  է «Գեղաշենի ԱԱՊԿ»

ՓԲԸ-ի ընտանեկան բժիշկ:

        26.07.2012-ից մինչև 2013 թվականի մարտ ամիսը աշխատել է «Գեղաշենի

ԱԱՊԿ»  ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար, այնուհետև՝  հունիսի 1-ից՝ Գեղաշենի

ԱԱՊԿ-ի վարիչ:

        2014 թվականի մարտի 7-ին նա նշանակվել է Աբովյանի բժշկական կենտրոնի

տնօրեն:

        Վարդան Մանուկյանը տիրապետում է հայերեն, ռուսերեն, գերմաներեն և

անգլերեն լեզուների և համակարգչի:

        Վերապատրաստվել է 2007 թվականին «ԱԱՊ կառավարում» թեմայով Երևանի

առողջապահության ազգային ինստիտուտում: 

        Ամուսնացած է, ունի երեք զավակ:

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։