ՔՈՉԱՐՅԱՆ ՍԻՐԱՆՈՒՇ ԼԵՎՈՆԻ

                     

 

         Սիրանուշ Լևոնի Քոչարյանը ծնվել է 1983 թվականի հուլիսի 3-ին Կոտայքի

մարզի Գեղաշեն գյուղում:

        1990-1991 ուստարում ընդունվել և 1999-2000-ին ավարտել է Գեղաշենի միջնա-

կարգ դպրոցը ոսկե մեդալով:

        2000-2004 թվականներին նա սովորել և ավարտել է Երևանի պետական համալ-

սարանի իրավաբանական ֆակուլտետը, որից հետո՝  2004-2006 թվականներին,

նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

        2006-ի ապրիլի 4-ից մինչև նույն թվի օգոստոսի 15-ը նա՝  որպես առաջատար

մասնագետ, աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի արձանագրային վար-

չությունում:

        2006 թվականի օգոստոսի 15-ից մինչև հոկտեմբերի 5-ը եղել է ՔԿԱԳ (ЗАГС)-ի

Աբովյանի տարածքային բաժանմունքի պետ:

        2007 թվականի մարտ-հոկտեմբեր ամիսներին աշխատել է Աբովյանի քաղաքա-

պետարանի իրավաբանական բաժնում որպես առաջատար մասնագետ:

        2008-2009 թվականներին եղել է ՀՀ Հյուսիսային  քաղաքացիական դատարանի

աշխատակազմում որպես արձանագրող քարտուղար:

        2009-2010 թվականներին աշխատել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասու-

թյան դատարանում որպես արձանագրող քարտուղար:

        2013 թվականի ապրիլի մեկից Սիրանուշ Քոչարյանն աշխատում է ՀՀ ՊԵԿ

Կոտայքի ՏՀՏ (տարածքային հարկային տեսչության) իրավաբանական և հարկադիր

գանձումների բաժնում որպես առաջին կարգի մասնագետ:

 

 

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։