ՔՈՉԱՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՄՎԵԼԻ

 

 

Անդրանիկ Սամվելի Քոչարյանը ծնվել է 1971 թվականի ապրիլի 26-ին Երևան

քաղաքում՝ ծառայողի ընտանիքում:

        1977-1978 ուստարում ընդունվել և 1986-1987-ին ավարտել է ՀՀ Կոտայքի մարզի

Գեղաշենի միջնակարգ դպրոցը արծաթե մեդալով:

       1987-1996 թվականներին սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի

«Գյուղատնտեսական մեքենայացում» ֆակուլտետի հեռակա բաժնում:

        1988 թվին աշխատել է Աբովյանի «Չափիչ»  գործարանում որպես փականագործ:

        1989-1991 թվականներին ծառայել է խորհրդային բանակում:

        Ծառայելուց հետո Անդրանիկ Քոչարյանը շարունակել է աշխատել նույն գործա-

րանում մինչև 1993 թիվը:

        1993-1994-ին նա աշխատել է Կոտայքի «Պինդ վառելիք» ՊՁ-ում որպես գնորդ-

առաքիչ, այնուհետև՝ պահեստապետ:

        1994-1997 թվականներին աշխատել է Կոտայքի «Բերրիություն» ՓԲԸ-ում որպես

ինժեներ-մեխանիկ, իսկ 1999-2000-ին՝  Կոտայքի «Գյուղատնտեսության  աջակցու-

թյան մարզային կենտրոն» ՊՓԲԸ-ում որպես «Ագրոգիտասփյուռի» մարզային համա-

կարգող:

        2000 թվականին ընդունվել է աշխատանքի ՀՀ պետական եկամուտների նախա-

րարության Կոտայքի մարզային ՏՀՏ-ում որպես հարկային տեսուչ, հետո՝ ավագ

հարկային տեսուչ,  2010-ից՝ բաժնի պետ, 2012-ից՝  բաժնի պետի տեղակալ: 

        Ամուսնացած է, ունի մեկ որդի: Ապրում է Աբովյան քաղաքում:

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։