Հաղթանակները շարունակվում են

   2020 թվականի փետրվարի 1-ին և 2-ին Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան N10 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ազատամարտիկ Սուրեն Մնացականյանին նվիրված հուշամրցաշար՝ ձյան վոլեյբոլից: Մեր դպրոցը ներկայացնող տղաների թիմը վստահ հաղթանակ տանելով Ակունքի /2:1/, Աբովյանի կրթահամալիրի/2:0/, Աբովյանի N10 դպրոցի երկրորդ թիմի/2:0/ նկատմամբ, եզրափակիչ խաղում պարտվեց Աբովյանի N10 դպրոցի 1-ին թիմին և դարձվ 2-րդ մրցանակակիր:                    

         Աղջիկները հուշամրցաշարին մասնակցեցին 3 թիմով՝ Գեղաշեն, Հատիս, Կոտայք: Եզրափակիչում հանդիպեցին մեր երկու թիմերը՝<<Գեղաշենը>> և <<Կոտայքը>>: Վստահորեն հաղթելով հինգ խաղերում <<Գեղաշեն>> թիմը դարձավ մրցաշարի հաղթող, իսկ <<Կոտայքը>>՝ երկրորդ մրացանակակիր՝ զիջելով միայն <<Գեղաշենին>>:Մրցաշարի լավագույն խաղացողներ ճանաչվեցին Արփինե Բադալյանը՝ <<Գեղաշենից>>, Նելլի Խաչատրյանը՝ <<Կոտայքից>>: Շնորհավորում են տղաների թիմի մարզիչ Սուրեն Գևորգյանին և աղջիկների թիմի մարզիչ Անդրանիկ Թադևոսյանին՝ մաղթելով լավագույն արդյունքներ և հաղթանակներ նոր մրցաշրջանում:

 

1 2
 4  5
 6  7
 
Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։