«Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ձևավորում 2017-2018» մրցույթի ամփոփում

 «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ձևավորում 2017-2018» մրցույթի ամփոփում

Dasaran կրթական կենտրոնում կայացավ «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ձևավորում 2017-2018» մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:Մրցույթը միավորել էր Հայաստանի ու Արցախի 1484 դպրոցների: Մրցույթին նաև ակտիվորեն մասնակցեց մեր դպրոցը. տնօրենության, ուսուցիչների, աշակերտների և ծնողների ակտիվ մասնակցությամբ, նրանց անսահման երևակայությամբ բոլորի ամենասիրելի տոնի՝ Նոր Տարվա, կապակցությամբ տոնական տեսք էր ստացել ամբողջ դպրոցը. դպրոցի արտաքին տեսքը, դասարանների և միջանցքների ձևավորումը անկրկնելի էր ու ինքնատիպ:


Քվեարկության արդյունքում լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցների մեջ առավելագույն ձայներ ստացած 40 դպրոցներից էր նաև մեր դպրոցը,որը պարգևատրվեց պատվոգրով և խրախուսական մրցանակով:
Շնորհավորում ենք մեր սաներին և ուսուցիչներին, ցանկանում ենք անսպառ եռանդ ու նորանոր հաջողություններ:

    

Հեղինակություն © 2022 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։