Զապել Եսայան 140

Մայիսի 22-ին հերթական միջոցառումն էր անցկացվում Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի տոնական դահլիճում:


Այն նվիրված էր հայ գրող, հրապարակախոս, մշակութային և քաղաքական գործիչ Զապել Եսայանի ծննդյան 140-ամյակին: Սա «Հայոց մեծերը» շարքի այս ուսումնական տարվա եզրափակիչ դաս-միջոցառումն էր, որը կազմակերպել էր դպրոցի հայոց լեզվի և գրականություն ուսուցչուհի, 9-րդ <<Ա>> դասարանի դասղեկ Գոհար Ղազարյանը:
 


Աշակերտները մեկ «Դասղեկի ժամ»-ի ընթացքում ներկայացրին Եսայան գրողի ու քաղաքական գործչի անցած փոթորկալից կյանքը, որը 
նույնպես դարձավ ստալինյան ժամանակների զոհը: Բեմադրվեց մի հատված՝ ըստ նրա «Ավերակներու մեջ» գրքի փաստական տվյալների, որը Ադանայի կոտորածների ամբողջական տարեգրությունն էր, ականատեսի տեսածն ու ապրածը: Հնչեցին երգեր նվիրված Ադանային, Եղեռնին և Կիլիկիային: Այս միջոցառումը մինչև այժմ շատերին անհայտ հեղինակի կյանքի մութ էջերի բացահայտումն էր՝ նվիրված նրա անմահ հիշատակին:

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։