Համաժողով դպրոցում նվիրված առաջին հանրապետության 100-ամյակին

2018 թվականի մայիսի 7-ին Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ դպրոցական համաժողով՝<<Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության պատմական նշանակությունը>> թեմայով պատմության ուսուցչուհի Շահանե Հարությունյանի նախաձեռնությամբ:


Համաժողովի մասնակիցները խոսեցին թուրք-անդրկովկասյան պատերազմի բովում վերաճած թուրք-հայկական պատերազմի մասին,որը լցնելով հայ ժողովրդի համբերության բաժակը՝ վերածվեց համաժողովրդական պայքարի, որի ընթացքում հայ ժողովուրդը կռեց իր փառավոր հաղթանակները Սարդարապատում,Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում:
Կարևորելով մայիսյան հաղթանակները՝ աշակերտները նշեցին,որ դրանցով կյանքի կոչվեց հայկական անկախ պետականությունը՝ Հայաստանի առաջին հանրապետությունը:Ներկայացվեցին Հայաստանի առաջին հանրապետության կառավարության կազմը,իշխանության մարմինները,բանակի դերն ու նշանակությունը,պետական խորհրդանիշները,դիվանագիտական կապերը:
Ներկայացնելով Բաթումի տխրահռչակ պայմանագրի՝ հայերի համար ոչ շահեկան դրույթները՝ մեկնաբանվեցին Հայաստանի առաջին հանրապետության կարճատև գոյության պատճառները:

 

Դպրոցական համաժողովի նպատակն էր վերհանել մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության պատմական նշանակությունը և ազդեցությունը հայ ժողովրդի հետագա ընթացքի վրա:
Համաժողովի ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր և ցուցադրվեցին համապատասխան տեսասահիկներ:
Համաժողովը հայրենասիրության յուրօրինակ դաս էր,որի միջոցով կարևորվեց հայոց պետականության դերն ու նշանակությունը թե՛ հարյուր տարի առաջ, թե՛ այսօր ,երբ մեր ազգը հայտնվել է նման մարտահրավերների առաջ:

Հեղինակություն © 2022 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։