Հարգանքի տուրք զոհվածներին
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
«Չռի դոշ» կոչված բարձունքը գեղաշենցիների համար դար-
ձել է սրբավայր և հոգու հանգստյան ամենամյա ուխտատեղի:
Ամեն տարի՝ մայիսի 9-ին, մեծ ու փոքր գալիս են այստեղ՝ իրենց
հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական մեծ պատերազմում
զոհված 169 համագյուղացիների ու տարբեր տարիներին Արցա-
խում զոհված տղաների անմահ հիշատակին:
Այս կրկնակի տոնի օրը թարմ ծաղիկներ ու պսակներ դրվեցին
Անմահ զինվորի հուշարձանին: Մեծ հայրենականն ու Շուշին մեկ-
տեղվել են մեկ օրվա մեջ, և օրվա խորհուրդն էլ այս կապույտ եր-
կինքն է՝ ձեռք բերված մեր հերոս հայորդիների կյանքի գնով:
Պապերի հիշատակը իրենց ելույթով հարգեցին նաև դպրոցի
«Մաշտոց» գրական խմբակի սաները՝ մեծերի հետ նշելով մեր հայ
ժողովրդի Մայիսի 9-ը: Կատարելով հայրենաշունչ երգեր ու բա-
նաստեղծություններ` նրանք երդվեցին հարգել զոհվածների հիշա-
տակը, և եթե հարկ լինի, իրենց կյանքով կփրկեն հայրենիքն ու
կպահպանեն նրա խաղաղությունը: