Հայ ավստրիական կրթական ծրագիրը շարունակվում է...

 

1

Այս շաբաթվա վերջին ուրբաթ և հանգստյան օրերը նվիրված էին հայ-ավստրիական համագործակցության շրջանակում Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում իրականացվող գերմաներենի ուսումնասիրման կրթական ծրագրին: Ծրագրի ամառային փուլում՝ հուլիսին, դպրոցի գերմաներենի ուսուցչուհիներ Մարինե Քոչարյանը և Հայկուհի Մանուկյանը մասնագիտական վերապատրաստում անցան Վիեննայում:Սեպտեմբեր , հոկտեմբեին մեր դպրոցում պատասխան այցելությամբ կշարունակեն աշխատել ավստրիացի մասնագետները: Սեպտեմբերի 27-ին մեր հյուրն էին Ավստրիայի կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Հաբելթ Նորբերթը և լեզվաբան Յուրգան Էհրենմյուլլերը, ով դպրոցի աշակերտների հետ անցկացրեց սեմինար- երկխոսություն:

  Սեպտեմբերի 28-29-ին Երևանում ավստրիացի մասնագետների կողմից անցկացվեցին տնօրենների, վարչական աշխատողների և ուսուցիչների վերապատրաստում, սեմինարներ: Երկուշաբթի օրվանից Թիրոլից մանկավարժ, սեմինարավար Դորիս Գրեբերը դպրոցում կվարի սեմինարներ մանկավարժների, դասեր՝ աշակերտների համար: Ակնկալում ենք արդյունավետ շաբաթ՝ հայ-ավստրիական բարեկամության շրջանակներում:  

 

 

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։