ՏՆՕՐԵՆ
Ազնար Ազիզի Հարությունյանը ծնվել է 1979 թվականի մայիսի 9-ին Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում: 1985-86 ուստարում ընդունվել և 1994-1995 ուստարում գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գեղաշենի միջնակարգ դպրոցը՝ պարգևատրվելով արծաթե մեդա լով: Ազնար Հարությունյանը 1995-1999 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան, բանասերի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում: 2014 թվականին ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրան՝ ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ մասնագիտացմամբ: 1998-1999 ուստարվանից նա աշխատանքի է անցել հայրենի գյուղի դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 2000-2005 թվականներին համատեղության կարգով աշխատել է ՀՀ Կառավարու- թյանն առընթեր լեզվի պետական տեսչությունում՝ §Հայերենը ոչ հայախոսների հա- մար» ծրագրի շրջանակում վարելով հայոց լեզվի դասընթաց: Ազնար Հարությունյանը 2008-2009 ուստարում ստանձնել է Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալի պարտականությունները և պաշտոնավարել է մինչ 2021թվականի դեկտեմբերը:
2021թվականի դեկտեմբերից աշխատում է որպես <<Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն:
|