«ՇՈՒՇԻԻ ՀԵՐՈՍ ԱՐԾԻՎ ԿՈՄԱՆԴՈՍ»

 

    Այս խորագիրն էր կրում մայիսի 11-ին ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում բարձր մակարդակով տեղի ունեցած գրական-երաժշտական միջոցառումը:
    Դպրոցում տոն էր, ցնծություն և աշխույժ եռուզեռ. երրորդ անգամ կրթօջա- խի հյուրն էր Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը:
     Հրավիրված էին նաև Գուսան Հայկազունը, ԿԳՆ ռազմամարզական և արտաուսումնական վարչության պետ Արկադի Պետրոսյանը, ՀՀ դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը, ՀՀ Կոտայքի մարզպետի օգնական Հերմինե Ադամյանը : Միջոցառումը լուսաբանում էին «Զինուժ»-ի, «Աբովյան» հեռուստաալիքի թղթակիցներ:
   Մինչև միջացառումն սկսվելը հյուրերը ծանոթացան դպրոցի պատմությանն ու առօրյային, որից հետո ականատես եղան աշակերտների հուզիչ ելույթին:
     Դահլիճի բեմ գլխավոր շտը վերածվել էր պատերազմի դաշտի, որտեղաբում՝ բացօթյա վրանում, հավաքված հրամանատարները Արկադի Տեր-Թադևոս- յանի հետ վերջնականորեն ճշտում էին Շուշիի վրա հարձակման պլանը, որը սպարապետ Վազգեն Սարգսյանի պատվին կոչվեց «Հարսանիք լեռներում»:
   Մեծ զորավարի ներկայությունից քաջալերվելով՝ աշակերտները հայոց բանակին ու հայ զինվորին փառաբանող իրենց բանաստեղծությունները, արձակ խոս- քը, երգերը, պարերն ու դերը կատարում էին անկաշկանդ ոգևորությամբ, որը շատ հուզեց ու հոգեկան մեծ բավականություն պարգևեց հանդիսատեսին, որով- հետև այն հայրենասիրական թեմայով հետաքրքիր ու բովանդակալից բաց դաս էր՝ զուգակցված համապատասխան կինոֆիլմերով և տեսաժապավեններով:
      Համարձակ ու վստահ էին կատարում Սեյրան Օհանյանի (Վարդան Ադամյան), Վալերի Չիթչյանի (Գևորգ Ազիզյան), Սամվել Բաբայանի (Համազասպ Ավետիսյան), Արկադի Կարապետյանի (Գեղամ Սարգսյան), Յուրա Հովհաննիսյանի (Գեվորգ Խաչատրյան), Աշոտ Բեկորի (Վահե Հովհաննիսյան), Դուշման Վարդանի (Նարեկ Ավետիսյան), Վազգեն Սարգսյանի (Հայրիկ Սուքիասյան) դերերը, իսկ նրանց պայքարի տանողը Կոմանդոսն էր՝ Սուրեն Հովհաննիսյանը: Ռազմահայ- րենասիրական երգերի կատարմամբ փայլեց «Հայկազունք» խմբի երգիչ Վահե Համբարձումյանը, որի ամեն մի երգը, ինչպես ասվում էր ներկայացման մեջ, մի թնդանոթ էր՝ թշնամուն ուղղված:
      Աշակերտները բեմականացված ձևով ներկայացրին Շուշին գրավելու օպերա- ցիայի ողջ ընթացքը: Շատ հուզիչ էր երկրորդ մասը, երբ մայրը և իր որդիներն իրենց հերոսական կերպարով ներկայացնում էին արցախյան քառօրյա պատե- րազմի դեպքերը (դեր.՝ Գոհար Ադամյան, Հունան Հովսեփյան, Արամ Մկրտչյան):
Շուշիի ազատագրումից անցել է 25 տարին: Երկու զինակից ընկերները, հետ- պատերազմյան տարիներին հանդիպելով իրար, վերհիշում են ողջ պատերազմը, պատմում իրենց անցած մարտական ուղու, մեծ հաղթանակի ու Շուշիի ազատարար Կոմանդոսի կյանքի և սխրանքի մասին՝ հիշելով իրենց բոլոր ընկերներին:
    Օրվա խորհուրդն ուներ ոգեկոչման նպատակ . միշտ հիշել սրբավայր դար- ձած Եռաբլուրը, դպրոցականներին դաստիարակել մեր հերոսների օրինակով և անառիկ պահել Հայաստանի ու Արցախի սահմանները:
          Աշակերտների ելույթն ավարտվեց Կոմանդոսի ծննդյան օրվան նվիրված շնորհավորանքներով.
     Մեր բարի´ պապիկ ու քա´ջ հայորդի, ազգի նվիրյալ արծի´վ Կոմանդոս, Դու աղավնին ես մեր խաղաղության՝ բարի ժպիտով, հայացքով անխոս, Դու գենն ես հայի աշխարհասփյուռ, դու մեր Շուշին ես՝ քեզնով կնիքված, Ապրի´ր քո կյանքի խաղաղ օրերը՝ փառքի պսակով հավիտյան օծված:
      Ավարտին Կոմանդոսն էլ իր խոսքով ավելի ոգևորեց բոլորին, զրուցեց աշակերտների և ուսուցիչների հետ, հպարտացավ, որ իր գործը շարունակող սերունդ կա դպրոցում: Պատասխանեց նրանց հարցերին և լուսանկարվեց մասնակիցների հետ:
     Պատվավոր հյուրին տրվեց հուշանվեր ու պատվոգիր՝ մատաղ սերնդին հայրենասիրության վառ օրինակ ծառայելու համար:
      Միջոցառման վերջում բարի ճանապարհ և հաղթական վերադարձ մաղթեցին մայիսի 20-ին մարզիչներ Հակոբ Անդրեասյանի, Անդրանիկ Թադևոսյանի և տնօրեն Նաիրա Բաբայանի գլխավորությամբ Չեխիայի մայրաքաղաք մեկնող դպրոցի «Գեղաշեն» ֆուտբոլային թիմին, որը դարձել է Հայաստանի դպրոցականների կրկնակի չեմպիոն և իրավունք նվաճել մասնակցելու Պրահայում կայանալիք դպրոցականների աշխարհի առաջնությանը:
      Հանդիսատեսն իր ստացած խոր տպավորությունն ու գոհունակությունը հայտ- նեց ծափահարություններով՝ առողջություն մաղթելով լեգենդ ու հերոսապատում դարձած Շուշիի հերոսին:
     Միջոցառումը կայացավ դպրոցի «Մաշտոց» գրական խմբակի, երգչախմբի (ղեկ.՝ Արմեն Կիրակոսյան) ու պարի խմբի սաների ուժերով:
      Սցենարի հեղինակը և միջոցառման կազմակերպիչն էր հայոց լեզվի և գրա- կանության ուսուցչուհի Գոհար Ղազարյանը, իսկ համակարգչայի ձևավորումը կատարել էր Իսկուհի Ասատրյանը:
    Այսպիսի հայրենասիրական դասերը ապահովում են մեր հաղթանակները բոլոր ասպարեզներում: 2017 թվական, մայիսի 11:

  

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։