Հայտարարություն թափուր աշխատատեղերի մասին

Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Կոտայքի մարզի    <<ԳեղաշենիՌազմիկՍտեփանյանիանվանմիջնակարգդպրոց>> ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի (22 դասաժամ), անգլերենի(18 դասաժամ) , դասվարի (13 դասաժամ ) , ռուսաց լեզվի (22 դասաժամ ) ուսուցիչների թափուր տեղերի համար:Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ   ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի:

Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

- դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3x4 չափի,

բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ(դիպլոմ),

անձը հաստատող փաստաթուղթ,

- «Հանրակրթության մասին»ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան ª աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատՃենը( առկայության դեպքում)

ինքնակենսագրություն (Ձև 5),

այլ պետությունների քաղաքացիները ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),

- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

   Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ , կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերցնել և համալրել դրանք:

   Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի  6-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից; Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի   Գեղաշենի   Ռազմիկ  Ստեփանյանի   անվան   միջնակարգ   դպրոցում(հասցե՝1-ինփողոց, 83):

   Տեղեկությունների համար զանգահարել` (094) 77-30 -97, (099) 77-30 - 97 հեռախոսահամարներով:

dproc123

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։