Հայտարարություն թափուր աշխատատեղերի մասին

ՀՀ Կոտայքի   մարզի « Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում առաջացել են թափուր աշխատատեղեր. անգլերենի ուսուցչի՝ 3-րդ օտար լեզվի ժամաքանակն ավելանալու   պատճառով, և մաթեմատիկայի  ուսուցչի / երկու դրույքաչափ/՝կենսաթոշակային տարիքի պատճառով:

1.անգլերեն - 14 դասաժամ,

2.մաթեմատիկա - երկու դրույքաչափ:

   Թափուր տեղերը կհամալրվեն օրենքով սահմանված կարգով, համաձայն «Ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կարգի» պահանջների կանցկացվեն մրցույթներ:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում, նշելով այն Թափուր տեղի անվանումը, որին հավակնում է (Ձև 1),

2) Փաստաթուղթ (դիպլոմ)` «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,

3) անձնագրի պատճենը,

4) ինքնակենսագրություն (Ձև 4),

5) Թափուր տեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

6) մեկ լուսանկար` 3x4 չափսի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են հուլիս 17-ից մինչը օգոստոսի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15: 00-ն, բացի շաբաթ, կիրակի ևա յլ ոչ աշխատանքանյին օրերից: 

Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 20-ին՝ ժամը 14:00-ին, Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Գեղաշեն, 1-ին փողոց, շենք 83: 

                                                                                                                                                      Տնօրենություն 

Տեղադրված է 17.07.2019   

    

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։