Հայտարարություն թափուր աշխատատեղերի մասին
ՀՀ Կոտայքի մարզի « Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում առաջացել են թափուր աշխատատեղեր. անգլերենի ուսուցչի՝ 3-րդ օտար լեզվի ժամաքանակն ավելանալու պատճառով, և մաթեմատիկայի ուսուցչի / երկու դրույքաչափ/՝կենսաթոշակային տարիքի պատճառով:
1.անգլերեն - 14 դասաժամ,
2.մաթեմատիկա - երկու դրույքաչափ:
Թափուր տեղերը կհամալրվեն օրենքով սահմանված կարգով, համաձայն «Ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կարգի» պահանջների կանցկացվեն մրցույթներ:
Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`
1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում, նշելով այն Թափուր տեղի անվանումը, որին հավակնում է (Ձև 1),
2) Փաստաթուղթ (դիպլոմ)` «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3) անձնագրի պատճենը,
4) ինքնակենսագրություն (Ձև 4),
5) Թափուր տեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6) մեկ լուսանկար` 3x4 չափսի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են հուլիս 17-ից մինչը օգոստոսի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15: 00-ն, բացի շաբաթ, կիրակի ևա յլ ոչ աշխատանքանյին օրերից:
Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 20-ին՝ ժամը 14:00-ին, Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Գեղաշեն, 1-ին փողոց, շենք 83:
Տնօրենություն
Տեղադրված է 17.07.2019