Ամառը աշխատանքի պտուղները քաղելու ժամանակն է...

ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցը ամառային արձակուրդի օրերին շարունակում է ակտիվ աշխատանքը ՀՀ դպրոցականների մարզական խաղերի եզրափակիչ փուլերում մեր սաների հաջող մասնակցությունը ապահովելու համար։
Դպրոցում տնօրեն Նաիրա Բաբայանի, ֆիզկուլտուրայի ուսուցիչներ Անդրանիկ Թադևոսյանի, Արամ Մելիքյանի, ֆուտբոլի մարզիչ Հակոբ Անդրեասյանի կողմից իրականացվում են կազմակերպչական աշխատանքներ, վոլեյբոլի, լողափնյա վոլեյբոլի, մինի ֆուտբոլի, ֆուտբոլի մարզումներ։ Այնքան մեծ էր մեր սաների ոգևորությունը, որ ամռան այս շոգ եղանակն էլ չխանգարեց նրանց տքնաջան մարզվելուն։ Վանաձորում կայացած ՀՀ անկախության 27- րդ տարեդարձին նվիրված 27- րդ մարզական խաղերում վոլեյբոլի եզրափակիչ հասած մեր աղջիկների( տարիքով շատ փոքր հակառակորդներից՝ 2003, 2004 թթ. ծնված) թիմը չդիմացավ հիմնականում սպորտային դպրոցների սաներով համալրված թիմերի ճնշումներին և մրցանակային տեղ չզբաղեցրեց։ Մեր թիմը մրցանակային տեղ չգրավեց նաև Սևանում կայացած լողափնյա վոլեյբոլի եզրափակչում։
Չնայած գրանցված արդյունքներին այս երկու մրցաշարերում էլ մեր աղջիկները դիտարժան խաղ ցուցադրեցին և արժանացան դպրոցականների հանրապետական ֆեդերացիայի ղեկավարների և մասնագետների գովասանքներին։ Նման կարևոր առաջնության եզրափակիչ փուլերին մասնակցելը շատ մեծ նշանակություն կունենա մեր սաների փորձի հարստացման և կամային հատկությունների զարգացման համար։


Այսօր՝ 2018թ. Օգոստոսի 8-ին , Դիլիջան քաղաքում կայացավ ՀՀ ուսումնական հաստատությունների սովորողների մարզական խաղերի եզրափակիչը մինի ֆուտբոլից։ Մեր թիմը հանդես եկավ վերելքով և առաջին խաղում 4։0 հաշվով հաղթելով Գեղարքունիքի թիմին՝ եզրափակիչում ուժերը չափեց Երևանի թիմի հետ։
Եզրափակիչ խաղն ավարտվեց մեր տղաների հաղթանակով ՝ 4։1 հաշվով։
Այս հաղթանակը մեր թիմի համար ապահովեց ուղեգիր՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ուսումնական հաստատությունների սովորողների առաջնությանը, որը կկայանա ՌԴ Սոչի քաղաքում։
Հաջողության և կատարած լավագույն աշխատանքի համար շնորհավորում ենք ֆիզկուլտուրայի մարզիչներին՝ Անդրանիկ Թադևոսյանին և Հակոբ Անդրեասյանին, տնօրեն Նաիրա Բաբայանին և մաղթում շարունակական հաղթանակներ նաև միջազգային փուլերում։
Միջազգային առաջնություններում մեր ֆուտբոլիստների հաջողությունը ապահովելու համար շատ կարևոր է մեր սաներին մարզական կայուն վիճակի, արհեստավարժության հասցնելը։ Դրա համար դպրոցը հայտավորել է իր երկու թիմերի ՝ 2001թ. ծնված և 2009թ. Ծնված տղաների, մասնակցությունը ՀՀ ֆուտբոլի մինչև 17 տարեկանների և 9 տարեկանների պատանեկան, մանկապատանեկան առաջնություններին։

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։