Գեղաշենը նվաճեց դպրոցականների աշխարհի առաջնության ուղեգիրը

Այսօր` 2018թվականի հուլիսի 14-ին, Չարենցավանի մարզադաշտում տեղի ունեցավ ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական առաջնության ֆուտբոլի եզրապակիչը Կոտայքի մարզի <<Գեղաշեն>>-ի և Արցախի 
<<Լեռնային Արցախ>>-ի միջև: Ամբողջ խաղի ընթացքում մեր թիմը դրության տերն էր և բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծեց <<Լեռնային Արցախ>>-ի դարպասի մոտ: Խաղն ավարտվեց մեր թիմի հաղթանակով` 4:0 խոշոր հաշվով:


Այսօր ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի աշխատանքային կենսագրության, տարեգրության մեջ գրվեց ևս մեկ փառավոր էջ. մեր թիմը արդեն 3-րդ անգամ դարձավ ՀՀ դպրոցականների ֆուտբոլի առաջնության չեմպիոն և երկրորդ անգամ նվաճեց դպրոցականների աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք. այս անգամ Սերբիայում 2019թ.-ի ապրիլ ամսին:


Այս հաղթանակը մարզիչներ Հակոբ Անդրեասյանի, Անդրանիկ Թադևոսյանի անմնացորդ, դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանի հետևողական աշխատանքի արդյունքն է:
Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր իրենցն են համարում մեր դպրոցի, մեր թիմի հաջողությունները, ովքեր այսօր կիսում են մեր ուրախությունը:

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։